News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի գործով դատական նիստին այսօր՝ փետրվարի 24-ին, որպես տուժող հարցաքննվեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։

Նա դատարանին հայտնեց, որ չի կարելի մեղադրյալ մարդկանց, երբ վերջիններիս նկատմամբ պարբերաբար նախատեսված միջոցներ են ձեռնարկել․ «Շատ կարեւոր է հասկանալ՝ ընդհանրապես ի՞նչ է կատարվում։ Եթե եղել են մարդիկ, ովքեր քարեր են նետել, իրենք սադրիչ են հանդիսացել,  իսկ եթե ժամանակագրական նայում ենք, խոսքը գնում է այն ժամանակի մասին, որ ոստիկանությունը կիրառել էր այդ մեթոդները։ Ի պատիվ ոստիկանների մասին պետք է ասեմ, որ մեծ մասամբ որեւէ բախման չեն գնացել, որովհետեւ ընդհանուր մթնոլորը չի եղել ոստիկանի հետ բախման գնալ։

Մեղադրել մարդկանց, կամ ասել, որ սադրիչ են, երբ իրենց վրա անընդհատ նախատեսած միջոցներ ես կիրառում, անլուրջ է։ Մարդկանց այս վիճակի հասցնելուց առաջ պետք չէր Բաղրամյան փողոցը մարտի դաշտ դարձնել, հետո զարմանալ, թե ովքեր արյուն են տեսնում փորձում են դիմադրություն ցույց տալ։

Ես հիվանդանոցում եղել եմ ոստիկանների հետ, տեսել եմ ոստիկան, որը տուժել է այդ միջոցը կիրառելու պատճառով»։

Նշենք, որ դատական այս նիստին տեսաժապավենների ուսումնասիրությունն է իրականացվել, իսկ նախորդ նիստին դատարանը Երանոսյանի հետ կապված գործի ապացույցների հետազոտությունն էր իրականացրել։

Հիշեցնենք, որ Երանոսյանին վերագրվող գործողությունները տեղի են ունեցել 2018 թվականի ապրիլի 16-ի եւ ապրիլի 22-ի բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Լեւոն Երանոսյանը հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից եւ էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաեւ անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ։

Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 309 հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով եւ նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 16։45-ի սահմաններում նշված մասնաճյուղի դիմաց...
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Ապրիլի 19-ին, ժամը 01:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության…
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Ապրիլի 19-ին, ժամը 02:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Ամենաշատ