News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Դագեր անունով լաբրադորը դարձել է ամենահայտնի չորքոտանի նկարիչը։ Նա ստեղծել է ավելի քան 650 նկար, որոնց վաճառքից աշխատել է մոտ 200 000 դոլար, հայտնում է The Sun-ը։ Մարտին դագերի աշխատանքները կներկայացվեն Փարիզում կազմակերպվող կենդանիների աշխատանքների ցուցահանդեսում, որը առաջինն է Եվրոպայում։

Դագերի տերը՝ Իվոննան, պատմել է, որ շունն անչափ երջանիկ է, երբ վրձնով անցնում է կտավի վրայով՝ նա թափահարում է պոչը եւ ուրախությամբ հետեւում, թե ինչպես է ներկվում։ Իվոննան եւ նրա ամուսին Դենիսը Դագերին վերցրել են, երբ նա թոշակի է անցել գործընկեր-շան աշխատանքից հետո։ Նկարչության հանդեպ հակումն առաջին անգամ շան մոտ նկատել է Իվոննան։ Նա նկարել է կտավի վրա, իսկ շունը սկսել է հրել նրա ձեռքը քթով, կարծես թե ուղղություն տալով նրան։ Այդ ժամանակվանից Դագերը մենակ է նկարում, եւ նա Շուն Վինչի անունն է ստացել։ Նկարիչ-շան կերպարի պարտադիր մաս է կազմում նրա կարմիր բերետը։ Նկարների վաճառքից ստացված փողերը Դագերի տերերը ուղղում են բարեգործությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ