News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 28
USD
498.43
EUR
548.22
RUB
6.4
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Ինձ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ մեր գիտահետազոտական ինստիտուտներին  շփման հարթակը չի բավականացնում: Այս մասին փետրվարի 24-ին «Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտում օրենսդրական բարեփոխումներ եւ խնդիրներ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Նախարարի խոսքով՝ երբ ԳՀԻ-ներին լայն ինքնավարություն է տրամադրվում, դա արվում է այն նպատակով, որ դրանք ինքնուրույն գտնեն իրենց գործընկերներին: «Իսկ եթե նրանց դա չհաջողվի անել, եթե նրանք չկարողանան գաղափարներ գեներացնել, ապա այդ ինստիտուտներն անհրաժեշտ է փակել, ըստ որում՝ անմիջապես: Մենք անցկացնում ենք ԳՀԻ-ի գործունեության գնահատում, եւ երբ այս գործընթացն ավարտվի, ամբողջությամբ կփոխենք պետության վերաբերմունքը այդ հաստատությունների հանդեպ: Այն ինստիտուտները, որոնք գործ են անում, որոնք ներուժ ունեն, որոնց աշխատակիցները հրատարակվում են, որոնք արտադրանք են ստեղծում, որոնք օգուտ են տալիս, եւ այդպիսիները քիչ չեն, միշտ կարող են մեզ վրա հենվել: Մենք կօգնենք նաեւ նրանց, որոնք այս մակարդակից մի փոքր ցածր են: Նրանք աճելու հնարավորություն կունենան: Բայց այն ինստիտուտները, որոնք այս տարիների ընթացքում գործնականում ոչ մի բան չեն ստեղծել, հնարավորություն չեն ունենա շարունակելու այնպես, ինչպես հիմա: Մտահոգությունների մեծ մասն այդտեղից է գալիս: Ես չեմ ցանկանում անուններ տալ, բայց մի հարգարժան գործընկեր երեկ ինձ ասաց. «Դուք ավերում եք Գիտությունների ազգային ակադեմիան»: Եվ նա դա ինձ ասաց այն պատճառով, որ ինստիտուտն արդյունավետության իմաստով խնդիրներ ունի: Ահա հենց սրա մեջ է խնդիրը»,- նշեց Հարությունյանը:

Նա ներկաներին նաեւ հավաստիացրեց, որ Հայաստանի իշխանությունները չեն կրկնի Վրաստանի օրինակը, քանի որ գիտեն բոլոր բացասական հետեւանքների մասին, որոնք այդ երկրում առաջացել են բարձրագույն կրթության ոլորտում: «Նրանք ուղղակի վերցրին եւ ԳՀԻ-ները մեխանիկորեն փոխանցեցին բուհերին, եւ այո, նրանք դրանց մեծ մասը ոչնչացրին: Մենք այդպես չենք վարվի: Մենք անչափ հստակ զարգացնելու ենք այդ ինստիտուտները, համագործակցության հարթակներ ենք ստեղծելու, պետության կողմից պատվերներ ենք իջեցնելու, ֆինանսավորելու եւ զարգացնելու ենք դրանց ենթակառուցվածքները: Ահա թե ինչ ենք մենք անելու»,- հավաստիացրեց նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել