News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 07
USD
501.55
EUR
542.38
RUB
6.58
ME-USD
0.04
Տեսնել լրահոսը

Բուհերում կրեդիտային համակարգը կարեւոր է կրթական համակարգի բարեփոխումների համար: Այս մասին այսօր «Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:

Միեւնույն ժամանակ, նա նկատեց, որ բարեփոխումների իրականացման համար ենթակառուցվածք է պետք: «Ես ուրախ եմ, որ օրենսդրական նախաձեռնության վերջնական ձեւակերպումները անփոփոխ են թողել վարկային համակարգի կարեւորությունը, որը ուսանողներին թույլ կտա զարգանալ անհատական համակարգով, ինչը կապահովի շարժունակություն եւ հնարավորություն կտա ընտրել սեփական ծրագրի ինտենսիվությունը: Սակայն շատ կարեւոր է, թե կկարողանանք արդյոք իրականացնել նոր օրենքի նշված դրույթները, թե ոչ: Երբ մենք խոսում ենք անհատական կրեդիտային համակարգի մասին, դա նշանակում է, որ բոլոր համալսարաններում պետք է գործի գրանցման գրասենյակ: Այդ համակարգը վաղուց գործել է թղթային տարբերակով, սակայն արդեն մի քանի տասնամյակ է՝ ամբողջ աշխարհում գործում է էլեկտրոնային տարբերակով»,- ասաց Գաբրիելյանը:

Նա նշեց, որ մի քանի բուհերում կան ծրագրեր, որոնք թույլ են տալիս լուծել պլագիատի հարցը, եւ եթե ծրագիրը միասնական լինի, ապա դա շատ կօգնի բուհերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ