News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի տարածման սպառնալիքի հետ կապված՝ Թուրքիան փակել է ոչ միայն Իրանի, այլեւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանները, հայտնում է Turan-ը։

Հետաքրքիր է, որ Իրանը, որից բխում է սպառնալիքը, նույնպես փակել է Նախիջեւանի հետ սահմանը։ Արդյունքում ինքնավար հանրապետությունը, որը ուղիղ ցամաքային կապ չունի Ադրբեջանի եւ Հայաստանի հետ, հայտնվել է լիակատար ցամաքային բլոկադայի մեջ։ Միակ կապը արտաքին աշխարհի հետ իրականացվում է Բաքվի հետ ավիահաղորդակցության միջոցով։

Ինչպես Turan-ին հայտնել են տեղի աղբյուրները, ճանապարհների արգելափակման պատճառով Նախիջեւանում աճել են մթերային ապրանքների գները։ Տեղի բնակիչները խանութներից մեծ քանակի նպարեղեն եւ այլ մթերքներ են գնում։ Իշխանություններն առայժմ մթերքների վաճառքի սահմանափակումներ չեն մտցրել։

Նախօրեին Թուրքիայի առողջապահության նախարարը հայտարարել էր, որ երկիրը փակում է Իրանի հետ սահմանը։

Ֆահրեթին Կոջայի խոսքերով՝ Իրանի հետ ավիահաղորդակցությունը նույնպես կդադարեցվի։ Երկու երկրների միջեւ ավտոմոբիլային եւ երկաթուղային փոխադրումները կդադարեցվեն, ցամաքային ճանապարհը նախիջեւանի հետ նույնպես կփակվի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ