News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Էկոնոմիկայի նախարարության համակարգում գործող Ներդրումների աջակցման կենտրոն: Կառավարության ղեկավարը Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի եւ կենտրոնի ղեկավար Լեւոն Օհանեսյանի ուղեկցությամբ նախ շրջայց է կատարել՝ ծանոթանալով կենտրոնի գործունեությանը, այնուհետեւ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի շրջանակում մանրամասն անդրադարձ է կատարվել ներդրումների աջակցությանը միտված քայլերին եւ այդ ուղղությամբ առաջիկայում նախատեսվող միջոցառումներին:

Խորհրդակցության սկզբում վարչապետը նշել է. «Մենք արդեն բավականին երկար ժամանակ քննարկում ենք Հայաստանում ներդրումների աջակցության մեխանիզմների եւ բանաձեւերի կիրառման հարցը, թե ինչ մեխանիզմներով մենք պետք է աջակցենք ներդրումներին: Իհարկե, մինչ այժմ էլ Հայաստանում գործել են այդպիսի ինստիտուտներ, համակարգեր եւ մենք խնդիր ունենք այդ համակարգերը դարձնել ավելի արդյունավետ ու այդ առումով վերջին մեկ տարվա ընթացքում կայացրել ենք որոշումներ: Իհարկե, որոշումներն իրենց կենսունակությունը պետք է ցույց տան պրակտիկայում, իրական կյանքում: Ինչպես հայտնի է, մենք Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման կենտրոնի հիման վրա ստեղծել ենք Ներդրումների աջակցման կենտրոն եւ այսօր պետք է ծանոթանանք, թե ինչ հայեցակարգ են պատրաստել կենտրոնի մեր գործընկերները դրա հետագա զարգացման համար եւ մտքեր փոխանակենք, թե ինչ քայլերով ենք գնալու առաջ»:

Լեւոն Օհանեսյանը զեկուցել է, որ Ներդրումների աջակցման կենտրոնը Հաայաստանում ներդրումներ իրականացնելու մտադրություն ունեցող տեղական եւ օտարերկրյա գործարարներին տրամադրում է համալիր աջակցություն մի շարք ուղղություններով: Մասնավորապես, տեղեկատվություն է տրամադրվում Հայաստանի ներդրումային հնարավորությունների եւ պայմանների, այդ թվում՝ պետական խթանների եւ այլ ընթացակարգերի վերաբերյալ, ներդրողներին կենտրոնի ներկայացուցիչներն ուղեկցում են ներդրումներ իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր գործընթացներում, աջակցություն ցուցաբերում պետական մարմինների հետ աշխատանքներում: Խորհրդատվություն է տրամադրվում նաեւ ներդրումների իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսների, այդ թվում՝ առկա հողատարածքների եւ այլ անշարժ գույքի, օտարման ենթակա պետական սեփականություն հանդիսացող գույքի, համաֆինանսավորման աղբյուրների եւ հնարավոր ռեզիդենտ գործընկերների վերաբերյալ: Հավանական ներդրողներին տրամադրվում են ներդրումային ծրագրեր՝ ըստ վերջիններիս հետաքրքրությունների շրջանակի, ներդրումների իրականացման ընթացքում առաջացող խնդիրներին ապահովվում է օպերատիվ արձագանք:

Այնուհետեւ տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում ներկայացվել են օտարերկրյա ներդրողների սպասարկման փուլերը, հաճախ հանդիպող խնդիրները, ցուցաբերվող աջակցման տեղեկատվական գործիքակազմերը: Նշվել է նաեւ, որ աջակցություն է ցուցաբերվում հայաստանյան գործարարներին, մասնավորապես, արտահանման շուկաներ դուրս գալու ուղղությամբ: Հայ գործարարների համար արտերկրում կազմակերպվում են բիզնես ֆորումներ, ցուցահանդեսներ:

Վարչապետ Փաշինյանը կարեւորել է պոտենցիալ ներդրողներին անհրաժեշտ եւ լիարժեք տեղեկատվության տրամադրումը եւ այդ համատեքստում ընդգծել կենտրոնի հետագա գործունեության համար անհրաժեշտ պայմանների ապահովման խնդիրը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է այդ ուղղությամբ ներկայացնել առաջարկություններ եւ ճանապարհային քարտեզ՝ հետագա ծրագրերն առավել նպատակային իրականացնելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ