News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան կսատարի Հունաստանին եւ Կիպրոսին Միջերկրական ծովում ջրային գոտիների հարցով Թուրքիայի հետ նրանց վեճում, հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Պարլին։

«Ֆրանսիան մտադիր է սատարել Հունաստանին եւ օգնել նրան դիմակայել Էգեյան ծովում եւ Միջերկրական ծովի արեւելքում»,-  հունական Vima թերթին տված հարցազրույցում ասել է Պարլին։

Նրա խոսքերով՝ նախագահ Էմանուել Մակրոնը հունվարի վերջին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ հանդիպման ժամանակ պարզ հասկացրել է, որ Փարիզը եւ Աթենքը մտադիր են ամրապնդել պաշտպանության ոլորտում համագործակցությունը։

«Ֆրանսիան սատարում է Հունաստանին եւ Կիպրոսին ծովային գոտիներում նրանց ինքնիշխանությունը հարգելու հարցում եւ իր եվրոպական դաշնակիցների հետ միասին դատապարտում է Թուրքիայի կողմից այդ հիմնարար կանոնների խախտումը»,- հայտարարել է Պարլին։

Աթենքը վրդովված էր նոյեմբերի 27-ին Լիբիայի եւ Թուրքիայի կողմից ստորագրված համաձայնագրից, որով երկու երկրների միջեւ ծովային սահմանն անցնում է հունական Կրետե կղզու մոտով՝ անվանելով այն միջազգային իրավունքի աղաղակող խախտում։

Հունաստանը համաձայնագիրն անվանել է «աբսուրդ», քանի որ այն անտեսում է Կրետեի ներկայությունը Թուրքիայի եւ Լիբիայի ափերի միջեւ։

Պարլին ասել է, թե այդ համաձայնագիրը լուրջ մտահոգություն է առաջացնում։

«Այդ համաձայնագիրը սպառնալիքի տակ է դնում տարածաշրջանի շահերն ու անվտանգությունը։ Այն չունի որեւէ իրավական ուժ եւ չի համապատասխանում միջազգային իրավունքին»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ