News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մենք խորհրդակցում ենք ՀՀ առողջապահության նախարարության հետ և  պետք է  իրենցից համապատասխան  միջնորդություն լինի, որպեսզի դասապրոցեսի դադարեցման մասին որոշում կայացնենք: Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում  ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, արդյո՞ք կորոնավիրուսի ռիսկերով պայմանավորված չեն պատրաստվում հետաձգել  դասապրոցեսը:

Արայիկ Հարությունյանը  հիշեցրեց, որ այս պահին որևէ դեպքի վերաբերյալ  տեղեկություն չկա:

Ինչ վերաբերում է H1N1-ին, ապա նախարարն ասել է, որ տեղեկություններ ունեն, որ առանձին դպրոցներում բացակայությունների բարձր ֆոն կա, բայց առողջապահության նախարարությունը պետք է միջնորդի դասապրոցեսը դադարեցնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ