News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան պատրաստ է ֆինանսապես աջակցել Լիբանանին՝ երկկողմ կամ բազմակողմ հիմքով: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ֆինանսնեի նախարար Բռունո Լե Մերը:

«Ֆրանսիան միշտ պատրաստ է օգնել Լիբանանին: Այդպես եղել է եւ կլինի: Եթե Լիբանանին որեւէ օգնություն անհրաժեշտ լինի, Ֆրանսիան կտրամադրի այն»,- ասել է նա Reuters-ին տված հարցազրույցում:

Լիբանանում տնտեսական ճգնաժամը սրվել է անցած տարի, երբ երկրում կապիտալի հոսքը դանդաղել է, իսկ իշխող էլիտայի դեմ ցույցեր են սկսվել:

Կապված նրա հետ, որ ճգնաժամը խորանում է եւ հարված է հասցնում լիբանանցիներին, արտասահմանյան որեւէ աջակցություն չի նկատվում: Արեւմտյան երկրները եւ Պարսից ծոցի արաբական պետությունները հասկացնել են տվել, որ ցանկացած աջակցություն կախված է Բեյրութից:

Սաուդյան Արաբիայի ֆինանսների նախարարը հայտարարել է, որ թագավորությունը շփման մեջ է դաշնակիցների եւ միջազգային կազմակերպությունների հետ՝ Լիբանանին ցանկացած օգնության համակարգման համար: 

ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ Վաշինգտոնն ուշադիր հետեւում է իրավիճակին: «Մենք ցանկանում ենք, որպեսզի անվտանգ միջավայր լինի, որում նրանք կկարողանան տնտեսական հաջողության հասնել եւ ապրել այնպես, ինչպես ցանկանում են»:

Լե Մերն ասել է, որ Լիբանանի կառավարությունը պետք է շտապ որոշումներ ընդունի: «Մենք ցանկանում ենք պաշտոնական ֆորումների անցնել եւ կարծում ենք, որ ԱՄՀ-ն կարող է որոշակի դեր ունենալ, սակայն Լիբանանի կառավարությունը պետք է որոշում կայացնի: Եթե օգնություն անհրաժեշտ լինի՝ երկկողմ կամ բազմակող, մենք պատրաստ ենք օգնել»,- ասել է նա:     

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ