News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 28
USD
498.43
EUR
548.22
RUB
6.4
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Քանի դեռ քննություն է ընթանում, ես որեւէ դեպքի մասին մեկնաբանություն չեմ տալիս, նախկինում էլ այս սկզբունքը պահպանել եմ եւ չեմ խախտում: Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում  ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք ձեռնամուխ եղել է հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել ԵՊՀ-ում, ի վերջո, կրթական հաստատությունը հերքել է ԱԱԾ-ի հաղորդագրությունը:

Նշենք, որ փետրվարի 14-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ  ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս է բերման ենթարկվել՝ կաշառք ստանալու համար, ԵՊՀ-ն հերքել է  բերման ենթարկելու մասին տարածված տեղեկությունը:

Արայիկ Հարությունյանն անդրադարձավ  հարցին՝ արդյո՞ք  մասնակցելու  է սահմանադրական հանրաքվեի քարոզարշավին. «Կմասնակցեմ, բայց դեռ  գրաֆիկը չգիտեմ, թե ինչպես, կապված է նրանից, թե թիմն ինչ որոշում կկայացնի: Իրականում նախարարության զբաղվածությունը շատ մեծ է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հանրաքվեի պրոցեսին բուհերը ներգրավվելու ռիսկին, նախարարն ասաց. «Դուք  երկու օրինակ ունեք, որ որեւէ  բուհ, որեւէ դպրոց ներգրավված չի եղել, ինչի՞ ենք մենք անընդհատ հետ գնում հանրապետական ռեժիմի ժամանակահատվածը եւ հարցը բարձրացնում: Չի եղել, չկա ու չի լինելու ներգրավվածություն»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել