News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նոր սերնդի Chevrolet Corvette-ը ստացել է քարշակի վերահսկման «թռչող» ռեժիմ, որը միանում է գետնից բոլոր չորս անիվների պոկվելու դեպքում։

Ինչպես հայտնում է Motor-ը, հղում կատարելով Detroit Free Press թերթին, ութերորդ սերնդի նոր Corvette-ում կայունացման համակարգը ոչ միայն ունակ է որոշել, թե երբ ավտոմեքենայի անվադողերը կկորցնեն կցորդումը ճանապարհի մակերեւույթի հետ, այլեւ հասկանալ, թե երբ է ավտոմեքենան պոկվում գետնից եւ գտնվում օդում։ Այս դեպքում համակարգը համապատասխան կերպով կարգավորում է պահի բաշխումը անիվներին։ Բանն այն է, որ քարշակի հսկման համակարգը, որպես կանոն, արգելակում է անիվները, որոնք ճանապարհի հետ շփման անբավարարություն են զգում, օրինակ՝ ձյան, սառույցի կամ անձրեւի ժամանակ։

Սակայն դա բոլորովին այն չէ, ինչ պետք է մրցավազքային մայրուղում, երբ նշանակություն ունի յուրաքանչյուր վայրկյանը։ Chevrolet Corvette-ում «թռչող» ռեժիմը անհրաժեշտ է հենց այդ դեպքերի համար։ Magnetic Ride Control համակարգի շնորհիվ ավտոմեքենան հասկանում է, թե երբ են անիվները պոկվում գետնից, եւ փոխանակ գործի գցի արգելակները, թույլ է տալիս նրանց շարունակել շարժվել նախկին արագությամբ։ Դժվար թե այդ գործառույթը հաճախ օգտագործվի, սակայն նրանք, ովքեր Corvette-ն օգտագործում են թրեք-օրերի համար, հավանաբար այն կգնահատեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ