News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վիսկոնսինում դեռահասները դատի են տվել իրենց դպրոցին այն բանից հետո, երբ նրանց արգելել են վրան զենք պատկերված շապիկներ կրել։ Նրանք հայտարարել են, որ արգելքը խախտում է խոսքի ազատության իրենց իրավունքը, հայտնում է USA.one-ը։

Ռոբերտ Նյուհաուսը բավական երիտասարդ է, որպեսզի սեփական զենքն ունենա, սակայն ասում է, թե օրինական զենք կրելու կողմնակից է, այդ պատճառով ինքն ունի գրոհային ինքնաձիգի պատկերով շապիկ։ Պատանու մոր խոսքերով՝ ընտանիքը ապշած էր, երբ Ռոբերտին ասել էին, որ նա չի կարող այդպիսի շապիկ կրել Ուոկեշո շրջանի Kettle Moraine դպրոցում։

Այնուամենայնիվ, Ռոբերտը շարունակել է հագնել շապիկը, որից հետո նրա մայրը նամակ է ստացել դպրոցից, որի մեջ ասվում էր․ «Մենք թույլ չենք տալիս աշակերտներին կրել այնպիսի հագուստ, որի վրա զենք է պատկերված (կամ ալկոհոլ, թմրանյութ եւ այլն)․․․ Այդպիսով, Ռոբերտը չի կարող կրել ցանկացած հագուստ, որի վրա զենք է պատկերված»։

Ռոբերտի համադասարանցին նույնպես նմանատիպ նամակ է ստացել։ Խմբի տնօրեն Նիք Քլարքը կարծում է, որ Սահմանադրությունը եւ Առաջին փոփոխությունը պետք է վերանայեն դրես-կոդը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ