News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 18
USD
405.96
EUR
412.94
RUB
6.7
Տեսնել լրահոսը

Կլիմայի եւ համաշխարհային օվկիանոսի տաքացումը, նրա ջրի թթվայնության ավելացումը հանգեցնում են մարջանի խութերի աղավաղմանն ու մահվանն ամբողջ աշխարհում։ Էկոհամակարգերը, լինելով ամենահարուստներից ու բազմազաններից երկրագնդի վրա, արագ դատարկվում եւ մահանում են։ Գոյություն ունեցող գնահատականներով՝ մի երկու տասնամյակ հետո կանհետանա Երկրի մարջանների 70-90 տոկոսը, հայտնում է Naked-Science-ը։

Այս մասին զեկույցով 2020թ․ Ocean Sciences Meeting (OSM) օվկիանոսագիտական համաժողովում ելույթ է ունեցել Մանոայում Հավայան համալսարանի գիտնական Ռենե Սեթերը։ «Մինչեւ 2100 թվականը ամեն ինչ տխուր տեսք կունենա»,- ասել է գիտնականը։

Սեթերը եւ նրա գործընկերները ուսումնասիրել են օվկիանոսի այն մասերը, որտեղ ծրագրվում է կենտրոնացնել մարջանի խութերի վերականգնման փորձերը։ Համակարգչային մոդելավորումը թույլ է տվել գնահատել դրանց վիճակը ՝ հաշվի առնելով ապագայի տարբեր սցենարները՝ տարբեր ջերմաստիճանների, թթվայնության եւ աղտոտվածության, քամու ուժգնության եւ ձկնորսության ինտենսիվության համար։

Դատելով այդ տվյալներից՝ բազմաթիվ տարածաշրջաններ, որոնք դեռեւս համապատասխանում են մարջանի խութերի աճի համար, անկենսունակ կդառնան արդեն մինչեւ 2045 թվականը, իսկ մինչեւ 2100 թվականը դրանք այլեւս չեն լինի։ «Անկեղծ ասած՝ կանհետանա համարյա ամեն ինչ»,- ասում է Սեթերը։ Քիչ թե շատ կհամապատասխանեն իրավիճակին միայն առանձին ոչ մեծ տարածքներ Կարմիր ծովում եւ մեքսիկական Ներքին Կալիֆոռնիայի ափերի մոտ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ