News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2019 թվականին ՀՀ արդարադատության նախարարը  ստացել է 13 միլիոն 598 570 ՀՀ դրամ պարգևավճար, որից մոտ 8 միլիոնը կամ մոտ 16 հազար  դոլար,  ստացել է Ռուստամ Բադասյանը։ Այս մասին տեղեկացնում է Analitik.am-ը, որին տվյալները տրամադրել են ՀՀ արդարադատության նախարարությունից։ Նշենք, որ 2019 թվականի մինչև հունիս ամիսը ՀՀ արդարադատության նախարարն էր Արտակ Զեյնալյանը, իսկ դրանից հետո արդեն Ռուստամ Բադասյանը։

Բադասյանի պարգևավաճարի  չափը բոլոր ամիսներին կազմել է 1 342 830 ՀՀ դրամ, բացի  հուլիս և հոկտեմբեր ամիսներից, երբ վերջինս ստացել է մոտ 1 200 000 ՀՀ դրամ պարգևավճար։

2019 թվականին նախարարի տեղակալների պարգևավճարները կազմել են մոտ 42 միլիոն  դրամ․ նախարարի առաջին տեղակալը 2019-ին ստացել է 13 միլիոն 406 400 դրամ պարգևավճար՝ մոտ 28 100 դոլար։ Հետաքրքիր է, որ 2019-ի մարտին նախարարի առաջին տեղակալը  ստացել է 3 միլիոն 222 800  դրամ պարգևավճար։ 3 միլիոնից ավել պարգևավճար է ստացել նաև նախարարի տեղակալներից մեկը՝ նույնպես մարտին։

Նախարարի 3 տեղակալներից մեկի պարգևավճարները 2019-ին կազմել է 8 միլիոն 663 517 դրամ, ամենաբարձրը եղել է փետրվար-մարտ ամիսներին՝ 1 միլիոն 124 380 ՀՀ դրամ, իսկ ամենացածրը դեկտեմբերին՝ 673 407  դրամ։

Նախարարի մել այլ տեղակալի պարգևավճարները 2019-ին կազմել են 11 միլիոն 304 902 դրամ, որից ամենաբարձրը ստացել է մարտին՝ 3 միլիոնից ավելի, ամենացածրը՝ հուլիսին՝ 471 385 դրամ։

Արդարադատության մյուս փոխնախարարի պարգևավճարները 2019-ին կազմել են 9 միլիոն 790 950  դրամ։

2019 թվականին նախարարի և 4 փոխնախարարների պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է 56 միլիոն 764 339  դրամ կամ մոտ 119 000 դոլար։ Ամենաշատ պարգևավճարները տրվել են մարտին՝ 10 միլիոն 083 300  դրամ, իսկ ամենաքիչը՝ նոյեմբերին՝ 4 միլիոն 335 970  դրամ։

2019-ին ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցներին տրված պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է մոտ 466 միլիոն դրամ, որից մոտ 60 միլիոնը տրամադրվել է աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից, մոտ 320 միլիոնը՝ արտաբյուջետային միջոցներից, մոտ 85 միլիոն  դրամն էլ՝ քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց կատարողականների գնահատման հիման վրա պարգևատրման համար նախատեսված գումարներից։ Նախարարությունից նշել են, որ 2019-ին ամսական պարգևատրվել է միջինը 295 աշխատակից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ