News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 02
USD
504.96
EUR
552.07
RUB
6.4
ME-USD
0
Տեսնել լրահոսը

Ալբանիայի նախագահ Իլիր Մետան սահմանադրությունը խախտելու համար դատի է տվել երկրի արդարադատության նախարարին եւ եւս երկու բարձրաստիճան պաշտոնյայի։ Սա հերթական քայլն է, որ նա նախաձեռնել է ձախ Սոցիալիստական կուսակցության դեմ։

Իլիր Մետան երկրի պաշտոնյաներին մեղադրել է «մարդկանց բացահայտ եւ մաֆիոզ ձեւով առեւանգելու մեջ»։ Նա ասել է, որ նաեւ խնդրում է հատուկ դատախազին նայել այդ գործը․․․ սոցիալիստական կուսակցության, որին նա մեղադրում է սահմանադրությունը խախտելու եւ կազմակերպված հանցավորության հետ կապերի մեջ, հայտնում է AP-ը։

Մետան նկատի է ունեցել Ալբանիայի Սահմանադրական դատարանի մասին հարցը։ Դրա ինը տեղերից վեցը թափուր են այն բանից հետո, երբ ստուգման գործընթացը հայտնաբերել է, որ գործող դատավորները չեն կարող ապացուցել, որ իրենց ամբողջ ունեցվածքը ձեռք է բերվել օրինական ճանապարհով կամ որ իրենք իրենց ողջ կարիերայի ընթացքում համապատասխանել են հակակոռուպցիոն եւ պրոֆեսիոնալ ստանդարտներին։

Թեեւ նախագահը պետք է միավորող գործոն լինի երկրում, Մետան կոչ է արել մարտի 2-ին կառավարության դեմ հանրահավաք անցկացնել, եւ այդ քայլին աջակցում է ընդդիմությունը։

Անցյալ տարի մի քանի ամիս ընդդիմությունը բողոքի ցույցեր էր անում, որոնք հաճախ վերաճում էին ոստիկանության հետ բախումների։ Մետան նաեւ բոյկոտում էր խորհրդարանը եւ տեղական ընտրությունները՝ կառավարությանը մեղադրելով ձայները կեղծելու եւ կազմակերպված հանցավորության հետ կապի մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ