News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 30
USD
405.93
EUR
394.24
RUB
7.12
Տեսնել լրահոսը

ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության բողոքը և, բեկանելով Հովհաննես Ղազարյանի վերաբերյալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատարանի 2008 թվականի հունիսի 11-ի դատավճիռը, իրեն առաջադրված մեղադրանքում ճանաչել վերջինիս անմեղությունը՝ հանցակազմի բացակայության հիմքով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Հիշեցնեմ, որ 2008թ. այդ դատավճռով Հ. Ղազարյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել մեկ տարվա ազատազրկման՝ նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չէր կիրառվել և սահմանվել էր երկու տարի ժամկետով փորձաշրջան։ Դատարանը հաստատված էր համարել, որ 2008թ. մարտի 1-ին վաղ առավոտյան «Ազատության» հրապարակում ծավալված իրադարձությունների ընթացքում նա, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին, կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել նրանց նկատմամբ ու տվել բռնություն գործադրելու սպառնալիքներ:

Դատավճիռները պաշտպանության կողմից բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որը, սակայն, բողոքով վարույթները կարճել էր դատական նիստին ամբաստանյալների, նրանց պաշտպանների չներկայանալու պատճառաբանությամբ՝ վերաքննիչ բողոքից հրաժարվելու հիմքով և անփոփոխ էր թողել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:

ՀՀ գլխավոր դատախազությունը նախ ՀՀ վճռաբեկ դատարան, ապա ՀՀ վերաքննիչ դատարան ներկայացված բողոքով հիմնավորել էր, որ գործով քննությունների ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտերը խաթարում են արդարադատության բուն էությունը:

Սա 2008թ. նախագահական ընտրությունների շրջանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ գործերով ՀՀ գլխավոր դատախազության կողմից ՀՀ վճռաբեկ կամ ՀՀ վերաքննիչ դատարաններ ներկայացված թվով 3-րդ բավարարված բողոքն է: Մինչ այս դատախազության բողոքների հիման վրա արդարացման որոշումներ էին ընդունվել Մուշեղ Սաղաթելյանի, Սմբատ Այվազյանի վերաբերյալ գործերով: Եվս մեկ՝ Գագիկ Ջհանգիրյանի գործով դատախազության կողմից առարկություն չներկայացվելու պայմաններում կայացվել է արդարացման որոշում»,- գրել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իշխանությունը գործը տանում է դեպի նոր մարտի 1․ Արծվիկ Մինասյան
Նրանք արյուն են տենչում․․․
Գլխավոր դատախազը խոստովանել է, որ մարտի 1-ի գործի հետաքննության հարցում «դժվարություններ» կան
«Մարտի 1»-ի գործով դժվարություններ կան, ասել է Արթուր Դավթյանը...
Նիկոլ Փաշինյանն արդարացվեց «Մարտի 1-ի» գործով
Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1-ին մասով Երեւանի առաջին…
Դատարանը մերժել է «Մարտի 1»-ի զոհերի հարազատների հայցն ընդդեմ «Զինվորի մայր» ՀԿ ներկայացուցիչների
Ըստ հայցվորների «28․11․2019 թվականին Կառավարության դիմաց տեղի է ունեցել հավաք ․․․
Հիշատակի արարողություններ՝ մարտի 1-ին զոհված ոստիկանների շիրիմներին
Զոհվեցին ոստիկանության զորքերի զինծառայողներ մայոր Համլետ Թադևոսյանն ու սերժանտ Տիգրան Աբգարյանը...
Խորհրդարանականները հարգել են 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանն ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի, ԱԺ «Քաղաքացիական...