News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 02
USD
504.96
EUR
552.07
RUB
6.4
ME-USD
0
Տեսնել լրահոսը

Բախվելով վերջին տարիներին ռազմավարական տարբերվող շահերի հետ՝ կապված տարածաշրջանում Թուրքիայի ու Իրանի աճող ազդեցության հետ, Վաշինգտոնին անհրաժեշտ է վերանայել ԱՄՆ ավիաբազան Թուրքիայից Վրաստան տեղափոխելու հարցը, Washington Examiner-ում գրում է Արտաքին քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի Եվրասիայի ծրագրի աշխատակից Միրո Պոպխաձեն։

«Միացյալ նահանգները նաեւ պետք է հաշվի առնեն ռուսական ագրեսիան եւ էքսպանսիոնիզմը ռազմավարական կարեւոր տարածքներում՝ արեւելյան Եվրոպայի սահմաններից դուրս։

Հարցեր են ծագում՝ կապված Ինջիրլիք բազայի ապագայի հետ, որտեղ գտնվում են ամերիկյան միջուկային մարտագլխիկները, եւ որը 100 մղոն է հեռու Թուրքիայի ու Սիրիայի սահմաններից՝ Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ աճող լարվածության ֆոնին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերին հայտարարել էր, որ Թուրքիան կարող է փակել բազան՝ ի պատասխան ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքի եւ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման։

Վրաստանը կարող է առաջարկել Վազիանիի ավիաբազան՝ որպես ԱՄՆ ռազմական ավիաբազայի կառուցման պոտենցիալ վայր»,- գրում է հեղինակը՝ բազայի տեղը եւ ենթակառուցվածքը նշելով որպես ավելի կարեւոր դեր խաղալու պոտենցիալ հնարավորություն՝ օգնելով Վաշինգտոնին մեծացնել ռազմական հզորությունը, ինչպես նաեւ սահմանափակել իրանական ազդեցությունը տարածաշրջանում, միաժամանակ զսպել ռուսական սպառնալիքը Հարավային Կովկասի համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ