News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Համար 1 բորտի» հրամանատար, ՀՀ քաղավիացիայի կոմիտեի Թռիչքային գործունեության վարչության պետ Գրիգոր Հայրապետյանը կթողնի պաշտոնը, բայց կպահպանի օդաչուի կոչումն ու աշխատանքը։

Այսօր hraparak.am-ը տեղեկատվություն էր հրապարակել, որ Գրիգոր Հայրապետյանը աշխատանքից ազատման դիմում է գրել, հիշեցրել, որ նա քաղավիացիայի ոլորտում է 1973 թվականից եւ 2015-ից սկսած՝ երկրի համարմեկ բորտի հրամանատարն է՝ «ապահովելով Սերժ Սարգսյանի, ապա նաև՝ Նիկոլ Փաշինյանի անվտանգ թռիչքները տարբեր երկրներ»։

Գրիգոր Հայրապետյանը 168.am-ի հետ զրույցում ցանկություն է հայտնել, որ տեղեկությունը չքաղաքականացվի, խնդրել սպասել պաշտոնական հաղորդագրության, ընդգծել, որ բացառապես անձնական պատճառներից ելնելով՝ ընտրել է երկու աշխատանքներից մեկը՝ մնալ օդաչու:

Գրիգոր Հայրապետյանը ճշտել է, որ «համար 1 բորտի» հրամանատարն է 2007թ.-ից, եւ սկսել է ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ Ռոբերտ  Քոչարյանի հետ և մինչև օրս էլ շարունակում է վարել պետության համար մեկ օդանավը։ Վարչության պետի պաշտոնը Հայրապետյանը թողնում է, քանի որ դրանք համատեղելն իր համար բարդ է:

Տպել
Ամենաշատ