News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 28
USD
498.43
EUR
548.22
RUB
6.4
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը գրում է. «Կառավարությունը որոշել է հանրաքվեն անցկացնել պահուստային միջոցներով, որը գոյացել է քրեական գործերով բյուջե վերադարձած միջոցներից։ Հիշեցնենք՝ խոսքը 3 միլիարդ 447 միլիոն 366 հազար դրամի մասին է։ 2 տարվա իշխանությունն անընդհատ հայտարարում է, թե կոռուպցիայի դեմ պայքար է տարվում եւ նախկին «թալանչի» իշխանությունների գողացածը կոպեկ առ կոպեկ, ավելի ճիշտ, «քյաբաբ առ քյաբաբ» վերադարձվելու է բյուջե։

Բայց այսքան ժամանակ այս «ամենաթափանցիկ» կառավարությունը հանրությանը հաշվետվություն ներկայացրե՞լ է, թե գողացված գումարներն ինչ նպատակներով են ծախսվում։ Հարց է նաեւ` այդ գումարները վերադարձվել են բյուջե քրեական գործերի շրջանակներու՞մ, թե՞ կոնկրետ անձինք պիտի գումար տային պահուստային ֆոնդին, տվել են։ Օրինակ, ով իմացավ, թե Ալեքսանդր Սարգսյանն ինչու էր հենց այնպես պետությանը փոխհատուցել 18,5 մլն դոլար։

Ընդհանրապես այս գործընթացը բավական ուշագրավ նրբերանգներ ունի, եթե հիշենք նաեւ Աննա Հակոբյանի այն հայտարարությունը, թե ավելի լավ, որ պետբյուջեից գողացված միջոցները փոխանցվում են իր հիմնադրամներին։ «Գումարի ծագումն անձնապես ինձ համար կապ չունի, որովհետեւ մտածում եմ՝ կապ չունի՝ ինչ ձեւով է հասել նրա ձեռքը, ով մեզ է փոխանցում, մենք միեւնույն է ծառայեցնելու ենք այն ամենաճիշտ, ամենաօգտակար նպատակներին։ Այդ գումարը, եթե որեւէ ձեւով հասել է ինչ-որ մեկին, եթե մնա իր մոտ, ավելի օգտակար չի լինի, քան եթե հասնի մեզ»,- ասել էր նա:

Իսկ հնարավո՞ր է, որ բյուջե վերադառնալու փոխարեն միանգամից «գողացված» միջոցներն ուղղվում են Աննա Հակոբյանի հիմնադրամներին։ ՈՒ արդյոք դա նշանակում է, որ նրանց նախկինում արված «մեղքերը» ջրվում են։

Ժողովրդի իշխանությունն ամեն դեպքում լավ կանի, որ հասարակությանը պարբերաբար ներկայացնի, թե որքան «գողացված» միջոցներ են վերադարձվել բյուջե եւ ամենակարեւորը՝ դրանք ինչպես ու ինչ նպատակների համար են ծախսվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Ազգային ժողովն ավելացնելու է ծախսերը, աշխատավարձային ֆոնդն ավելանում է
Սակայն միայն աշխատավարձը չէ, որ, 2020 թվականի համեմատ, հաջորդ երեք տարիներին ավելանալու է...
Պետական միտքը աշխատում է բացառապես մեկ անձի PR-ի վրա. Մարինե Սուքիասյան
Ցավոք, չկա այնպիսի ժանր, երբ հնարավոր լինի ասել՝ խնդրում եմ՝ սա կարդան այս կամ այն շրջանակները և չկարդան մյուսները...
Փաշինյանի անձնական պաշտպանության տակ ոչ թե տաքսիստն է, այլ տրանսները. Կոնստանտին Տեր-Նակալյան
Այդ պահուստները 2.8 միլիարդ, որ Նիկոլն ասում է, չգիտեմ, ոնց որ հոր տնից է բերել, ինքնանպատակ չի, հենց նման ճգնաժամային պահերի համար է նախատեսված…
«Ժողովուրդ». ԲԴԽ անդամի թեկնածու Սուրեն Անտոնյանին հարցաքննության կկանչեն
Մեր տեղեկություններով՝ Արմեն Հարությունյանի կողմից կաշառքը վերցնելը կապված է եղել ոչ թե մեկ, այլ երկու քաղաքացիական գործով միջամտություն անելու հետ…
«Ժողովուրդ». Յուրի Խաչատուրովի «ապտակը»․ նա մերժեց ապրիլյան հանձնաժողովին
Ինչ վերաբերում է բարոյականի կողմին, ապա, նախ, կասկածի տակ է դրել ուղարկողների բարոյականությունը, ապա նշել, որ չի գալու...
«Փաստ». Ինչո՞ւ է Փաշինյանը պարբերաբար դուրս գալիս ափերից
Վարչապետի պաշտոնն ընդհանրապես, իսկ ճգնաժամային իրավիճակում...