News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի կառավարությունը բոլոր նախարարություններին եւ պետական հաստատություններին կարգադրել է առավելագույն թվով աշխատակիցների փոխանցել տանը աշխատելուն եւ ճկունորեն փոփոխել գրասենյակում լինելու նրանց ժամանակը՝ տրանսպորտում նոր կորոնավիրուսով վարակվելու պայմաններ չստեղծելու համար: Այս մասին Տոկիոյում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ըստ հնարավորության մենք առավելագույն թվով պետծառայողների կփոխանցենք աշխատանքի այդպիսի ռեժիմի, որ ծայրահեղ նվազեցնենք մարդկանց քանակը մետրոյում եւ էլեկտրական գնացքներում: Չափազանց կարեւոր է համաճարակի առաջացման զսպումը եւ վարակվածների թվի ընդլայնման դեմ միջոցների ձեռնարկումը»,- ասել է նա:

Երկրի էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարար Հիրոսի Կաձիյաման ավելի վաղ Տոկիոյում կայացած առանձին մամուլի ասուլիսում հայտնել էր, որ կառավարությունը նույն խնդրանքով դիմել է նաեւ մասնավոր բիզնեսի ասոցիացիաներին: Ձեռներեցներին առաջարկել է անձնակազմին ավելի ակտիվորեն փոխանցել տանը աշխատելու սխեմաների եւ տեղափոխել աշխատակիցների գրասենյակ ներկայանալու ժամանակը: Նախարարի խոսքով՝ կառավարությունը մասնավոր բիզնեսին նաեւ կոչ է անում պայմաններ ստեղծել, որոնք աշխատակիցներին թույլ կտան տկարության դեպքում մնալ տանը՝ առանց աշխատանքը խափանելու:

«Նոր կորոնավիրուսի կանխումը հնարավոր է, այդ թվում, նաեւ տնային աշխատանքի լայնորեն տարածման ճանապարհով՝ համակարգչային ցանցերով եւ գրասենյակներում ծառայողների լինելու աշխատաժամերի ճկուն փոփոխությամբ, որ նվազի տրանսպորտում մարդկանց կուտակումը: Մենք կմեծացնենք ազդեցությունը մասնավոր բիզնեսի վրա, որ այն ավելի ակտիվորեն մտցնի նման միջոցառումերը»,- Kyodo գործակալության փոխանցմամբ ասել էր նա:

Ներկայումս Ճապոնիայի տարածքում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը անցել է 850-ից: Նրանցից 691-ը Diamond Princess նավի ուղեւորներն են եւ անձնակազմը, որն արդեն 2 շաբաթից ավելի Յոկոհամայի նավահանգստում կարանտինի մեջ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ