News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նոր կորոնավիրուսի տարածման պատճառով Mastercard ֆինանսական կորպորացիան չի կարող հասնել ընթացիկ տարվա համար նախատեսված եկամտի ցուցանիշներին: Այս մասին ասվում է երկուշաբթի օրը ընկերության կայքում հրապարակված հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես նշվում է փաստաթղթում, «կորոնավիրուսն ազդում է արտասահմանյան ճանապարհորդությունների, ինչպես նաեւ միջսահմանային էլեկտրոնային առեւտրի աճի վրա»: Ընկերությունում նշել են, որ վերանայել են եկամուտների կանխատեսումները, որոնք ներկայացվել էին այս տարվա սկզբին:

Ըստ նոր գնահատականների` առաջին եռամսյակում, որը կավարտվի մարտին, եկամուտների աճը տարվա կտրվածքով կարող է 9-10 տոկոս կազմել: Սա 2-3 տոկոսային կետով պակաս է, քան ընկերությունը կանխատեսում էր հունվարին: Mastercard-ում արձանագրել են, որ դեռ չեն կարող վստահորեն ասել, թե ինչպես կորոնավիրուսի տարածումը կանդրադառնա մյուս եռամսյակների արդյունքների վրա: Ընկերությունում չեն նշում, թե կոնկրետ որքանով կարող են նվազել եկամուտներ նախորդ տարվա կանխատեսումների համեմատ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ