News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մոսկվայում մահացել է Խորհրդային Միության մարշալ Դմիտրի Յազովը, հայտնել են Պաշտպանության նախարարությունում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Փետրվարի 25-ին Մոսկվայում կյանքի 96-րդ տարում ծանր եւ երկարատեւ հիվանդությունից հետո կյանքից հեռացել է Խորհրդային Միության մարշալ Դմիտրի Տիմոֆեեւիչ Յազովը»,- ասվում է հայտարարության մեջ:

Յազովը վերջին զորապետներից էր, ում Խորհրդային Միության մարշալի կոչում էր շնորհվել: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած սխրանքների համար նրան Կարմիր աստղի շքանշան էր շնորհվել:

1987 թվականի մայիսից մինչեւ 1991 թվականի օգոստոսը նա զբաղեցրել է ԽՍՀՄ պաշտպանության նախարարի պաշտոնը: Նրա ղեկավարությամբ մեծ աշխատանք է տարվել Զինված ուժերի մարտունակությունը բարձրացման, ինչպես նաեւ Աֆղանստանից զորքերի կազմակերպված դուրսբերման համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ