News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 25-ին մասնակցել է Ստեփանակերտում մեկնարկած Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովի բացմանը:

Իր ելույթում Նախագահ Սահակյանը նշել է, որ Հայ դատն այն համահայկական կառույցն է, որը տասնամյակներ շարունակ համառ պայքար է մղում մեր համազգային խնդիրների լուծման ուղղությամբ՝ հատուկ ուշադրության կենտրոնում պահելով Արցախը:

«Անհնարին է պատկերացնել միջազգային հարթակներում Արցախի շահերի պաշտպանությունը, տարբեր երկրներում եւ ատյաններում մեր մասին ճշմարտացի տեղեկությունների տարածումը, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված քայլերի իրականացումը,  բազմաթիվ պետությունների ու նրանց սուբյեկտների հետ կապերի հաստատումն ու խորացումը, մեր հանրապետությունում զանազան ծրագրերի իրականացումն առանց Հայ դատի գործուն մասնակցության, նրա մեծածավալ եւ անձնվեր աշխատանքի»,- ընդգծել է իր խոսքում Արցախի Հանրապետության Նախագահը:

Միջոցառման ընթացքում Բակո Սահակյանը Հայ Հեղափոխական Դաշնակցության Հայ դատի կենտրոնական խորհրդին պարգեւատրել է «Երախտագիտություն» մեդալով՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված ակտիվ գործունեության, Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման ու զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ