News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նախատեսվում է քննարկել մի նախագիծ, որը համապատասխանում եւ բխում է հայ հասարակության շահերից: Այս մասին փետրվարի 25-ին Պետաաիրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի կողմից կազմակերպված Հայաստանի դատական օրենսգրքի բարեփոխումների եւ հարակից օրենքների քննարկման ժամանակ ասաց հանձնաժողովի ղեկավար, իշխող «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Վլադիմիր Վարդանյան:

Ըստ նրա` դատական նոր բարեփոխումները նոր ժողովրդավարական Հայաստանի զարգացման կարեւորագույն բաղադրիչն են: «Պատահական չէ, որ մենք այդքան մեծ ուշադրություն ենք դարձնում դատական համակարգում իրականացվող բարեփոխումների գործընթացին»,- ասաց հանձնաժողովի ղեկավարը` շեշտելով, որ բարեփոխումը պետք է շարունակաբար իրականացվի` դրա արդյունավետության բարձրացման եւ ժամանակակից իրողություններին բավարարելու ու նոր մարտահրավերներին դիմակայելու համար:

Նշենք, որ լսումներին մասնակցում են ինչպես խորհրդարանականներ, անյպես էլ Կառավարության, տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և իրավապաշտպաններ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ