News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովը ճիշտ է վարվել, երբ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ստեղծել: Այս մասին այսօր Հայաստանի Դատական օրենսգրքում եւ հարակից օրենքներում բարեփոխումների մասին թեմայով լսումների ընթացքում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նախարարի գնահատմամբ՝ դա ճիշտ քաղաքական որոշում էր, քանի որ տվյալ հանձնաժողովի ձեւավորումը շատ կարեւոր էր: «Մենք հայտարարագրերի վերլուծության արդյունավետ համակարգ ենք ներդրել: Ֆինանսական տվյալների մատչելիությունը որոշակի առումով ավելացել է»,- հայտնեց Բադասյանը:

Նա նաեւ հիշեցրեց, որ ներդրվել է իրավիճակային հայտարարագիր պահանջելու ինստիտուտը, ինչպես նաեւ սահմանվել է կոռուպցիոն հանցագործությունների ցանկը: Նախարարը վստահեցրեց, որ դատավորների դիսցիպլինար պատժի գործընթացը կատարելագործվել է: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ