News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հենց դատական իշխանությունն ու դատական համակարգն են հիմնական դերը խաղում արդարադատության իրականացման գործում: Այս մասին այսօր Հայաստանի Դատական օրենսգրքում եւ հարակից օրենքներում բարեփոխումների մասին թեմայով լսումների ընթացքում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ մեկնաբանելով հարցը, թե ինչու է ԱՆ-ն որշել դատաիրավական համակարգի բարեփոխումները սկսել հենց դատական համակարգից:

Նա նշեց, որ համաձայն օրենսդրական փաթեթի՝ առաջարկվում է փոխել Էթիկայի եւկարգապահական հարցերի հանձնաժողովի անդամների թիվը՝ մինչեւ 8 մարդ: Ընդ որում, նրանցից երկուսին կառաջադրեն հանրապետությունում գործող ՀԿ-ները: «Սակայն նրանք պետք է լինեն գիտնական իրավաբաններ»,- նկատեց նախարարը:

Բացի այդ, ենթադրվում է ստեղծել դատավորների գործունեության գնահատման հարցերով հանձնաժողով, որը կքննարկի դատավորների միջեւ գործերի բաշխման հարցերը, դրանց դիտարկումը խելամիտ ժամկետներում եւ դատական լսումների ընթացքում դատավորների պահվածքի հետ կապված հարցերը:

Ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները՝ Բադասյանը վստահեցրեց, որ տվյալ օրենսդրական փաթեթը լայնորեն քննարկվում է եւ ուսումնասիրվել է միջազգային մակարդակով եւ ստացել Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Նշենք, որ տվյալ օրենսդրական փաթեթի հեղինակը ՀՀ կառավարությունն է:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ