News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի իրավական համակարգում խնդիրներ կան նաեւ կապված քրեական ենթամշակույթի հետ: Այս մասին այսօր Հայաստանի Դատական օրենսգրքում եւ հարակից օրենքներում բարեփոխումների մասին թեմայով լսումների ընթացքում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նախարարի խոսքով՝ քրեական ենթամշակույթը բացառելու համար պետությունը պետք է բոլոր ուղղություններով միասնական քաղաքականություն անցկացնի: «Պայքարն ավելի արդյունավետ դարձնելու համար Քրեական օրենսգրքում ավելացվել են պատասխանատվության նոր տեսակներ: Տարբեր նախարարություններ միջոցառումներ են իրականացրել, որոնք կրում են կրթական, մշակութային բնույթ: Դա երկարատեւ պայքար է»,- ասաց նախարարը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ