News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող «Գրադարանային համակարգ» ՀՈԱԿ-ում արդեն մի քանի ամիս է, լարված իրավիճակ է ստեղծվել:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, բազմաթիվ քաղաքացիներ ահազանգում են, որ ամիսներ առաջ նշանակված նոր տնօրենի պատճառով գրադարանում «արշալույսները խաղաղ չեն»։

Այսօր՝ փետրվարի 25-ին, կայքի հետ զրույցում գրադարանի աշխատակիցները նշել են, որ նոր տնօրենի վատ հարաբերություններ ունի բոլորիս հետ և բանը հասել է նրան, որ նրա ամուսինը սպառնում է կոտրել աշխատողների ոտքերը։

«Առանց որեւէ նախազգուշացումների, որոշել է գրչի մեկ հարվածով ողջ կոլեկտիվին ազատել աշխատանքից, մինչդեռ բոլորս զգալով՝ նրա ոչ ճիշտ եւ ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի հետեւանքով ինչպես է գրադարանը հեղինակազրկվում, ընդվզեցինք՝ պահանջելով նրա հրաժարականը։ Դրանից հետո սկսվեցին հետապնդումները, էլ չենք խոսում նրա կողմից արհամարհական վերաբերմունքի մասին։

Պահանջում ենք, որպեսզի Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, վերջապես, կարգավորեն խնդիրը եւ ոչ թե ի շահ իրենց կուսակից տնօրենի, այլ ի շահ արդարության, ի շահ մեր ընթերցողների»,-ասել են աշխատակիցները:

Այսօր նույնպես տնօրենի ահազանգով ժամանել էին ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, որոնք տնօրենին հայտնեցին, որ ոչ մի ներխուժում, ոչ մի հակաօրինական քայլ կոլեկտիվի կողմից չկա, մինչդեռ տնօրենը պնդում էր, որ նրանք ազատված են աշխատանքից եւ պետք է գրադարանում չլինեն։

Առավել մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Տպել
Ամենաշատ