News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Կարո Փայլանը Twitter–ի իր էջում գրառում է կատարել Օսման Կավալայի հետ կապված դատարանի վերջին հայտարարության մասին, ըստ որի Օսման Կավալայի դեմ որեւէ ապացույց չկա։

Կարո Փայլանը գրել է. «անհիմն պնդումներով Օսման Կավալային 2.5 տարի պահել են բանտում, իսկ հիմա առանց ամաչել հայտնում են, թե ապացույց չի գտնվել։ Դա պարզ էր հենց առաջին օրվանից։ Իսկ Օսման Կավալայի դեմ հունիսի 15–ի հեղաշրջման գործով ապացույց կա՞։  Չկա։ Երանի ամոթի զգացումն այդքան կորցրած չլինեիք»։

Նշենք, որ «Գեզի այգու» գործով դատավարությանը Օսման Կավալան ազատ էր արձակվել, սակայն անմիջապես դահլիճում ձերբակալվել էր 2016–ի հեղաշրջման գործի շրջանակներում։

Հիշեցնենք, որ Կավալան հայտնի է ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ։ Նրան պատկանող տպարանում հրատարակվել են Հայոց ցեղասպանությանը նվիրված բազմաթիվ գրքեր, իսկ «Ջեզաիր» կոչվող նրա ռեստորանում կազմակերպվել են նույն թեմայով քննարկումներ ու հիշատակի միջոցառումներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ