News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 04
USD
510
EUR
617.61
RUB
6.79
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ՀՀ Սահմանադրական դատարանն այսօր՝ փետրվարի 25-ին, հակասահմանադրական ճանաչեց ոստիկանության ծառայողների իրավունքները սահմանափակող 2 կարգավորումները։

ՍԴ-ն անվավեր ճանաչեց «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի՝ մինչեւ քրեական հետապնդումը դադարեցնելը ոստիկանության ծառայողի նկատմամբ պաշտոնի նշանակելու բացարձակ արգելք, ինչպես նաեւ սեփական նախաձեռնությամբ ոստիկանության ծառայությունից աշխատանքից ազատվելու արգելքը։

Ինչպես նաեւ անվավեր ճանաչեց ոստիկանության ծառայողի նկատմամբ բացառապես քրեական հետապնդում հարուցելու, իրականացնելու փաստով պայմանավորված լիազորությունները կասեցնելու, ինչպես նաեւ ոստիկանության ծառայողի աշխատավարձի վճարման ժամկետային սահմանափակում նախատեսելու մասով «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ