News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Առաջնահերթ խնդիրներից մեկն է Հայաստանում դատարանների արտաքին եւ ներքին անկախության երաշխավորումը: Այս մասին փետրվարի 25-ին ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած Հայաստանի Դատական օրենսգրքում եւ կից օրենքներում բարեփոխումների թեմայով լսումների ժամանակ ասաց երկրի օմբուդսմեն Արման Թաթոյանը:

Նրա խոսքով՝ այսօր դատարանների հանդեպ հանրության վստահությունն անչափ ցածր է՝ անկախության բացակայության եւ կոռուպցիոն դրսեւորումների պատճառով: «Օմբուդսմենին հղված գանգատները վկայում են այն մասին, որ դեպքեր են լինում, երբ որոշ դատավորներ իրենց վարքագծով վնաս են հասցնում ամբողջ դատական համակարգի հեղինակությանը»,- շեշտեց Թաթոյանը՝ նշելով, որ դատական համակարգում քիչ են դատավորները, որոնք իրենց առաքելությունը բարեխղճորեն են կատարում: Նա անդրադարձավ նաեւ դատական համակարգում մարդու իրավունքների խախտումներին:

Նշենք, որ այս օրինագծի հեղինակն է Կառավարությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ