News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը ԵԱՀԿ հիմնական Խորհրդարանական վեհաժողովներում, որտեղ տեղի են ունենում գլխավոր քննարկումները, մշտապես փորձել է իր լոբբինգի, ամենատարբեր ստվերային, խավիարային հնարքներով փորձել է Ադրբեջանի շահերին հաճո ձեւակերպումներ մտցնել տարբեր ժամանակներում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիարկության

 Ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ արդրադառնալով օրերս ավարտված ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանին:

Նրա խոսքով, Լյուքեմբուրգում ադրբեջանցիները մի քանի խնդրահարույց կետեր էին առաջադրել, բայց ՀՀ պատվիրակությանը 99 տոկոսով հաջողվել է չեզոքացնել բոլոր վտանգավոր ձեւակերպումները. «Ամենավտանգավոր ձեւակերպումը, որ Ադրբեջանի լոբբինգի արդյունքում, շատ կասկածելի հանգամանքներում նախկին զեկուցողն իր նախնական տեքստի մեջ մտցրել էր, այն էր, որ Ադրբեջանի, այսպես կոչված, 7 շրջաններ ձեւակերպումն էր: Հետո բնականաբար, նույն զեկուցողը հրաժարվեց այդ ձեւակերպումից՝ հասկանալով, որ դա չկշռադատված ձեւակերպում է եւ հաշվի չի առնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ընդհանուր բառապաշարը: Դա Ադրբեջանի տոտալ ֆիասկոն էր այդ մասով, որովհետեւ մենք կարողացանք վիժեցնել նրանց այդ փորձերը:

Լյուքեմբուրգում մեզ համար եւս մեկ չափազանց կարեւոր արձանագրում էր, որ մեզ հաջողվեց Լյուքսեմբուրգի հռչակագրում մտցնել հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման մասին դրույթ, որով 57 երկրների կողմից կազմված խորհրդարանական վեհաժողովը կոչ է անում մյուս անդամ երկրների հետեւել Ֆրանսիայի եւ Իտալիայի օրինակներին, ինչպես նաեւ Ցեղասպանության կանխարգելման եւ դատապարտման մասով քայլեր ձեռնարկել»,-հայտարարեց Կոնջորյանը:

Նա հավելեց, որ սովորաբար Ուկրաինայի եւ Վրաստանի հակամարտությունների դեպքերով առաջին պլան է մղվում տարածքային ամբողջականությունը, եւ Ադրբեջանն անընդհատ փորձում է «իրեն մեջ գցել» ու Ղարաբաղն էլ ներկայացնել այդ նույն զամբյուղի մեջ. «Սակայն մենք մեր միջազգային գործընկերներին կարողացել ենք մեսիջը հասցնել տեղ, որ հակամարտությունները տարբեր են, որ եթե մեկ կոնֆլիկտի դեպքում՝ առաջնային կարող է համարվել տարածքային ամբողջականության դրույթը, մեկ այլ հակամարտության դեպքում՝ առաջնային կարող է համարվել ազգերի ինքնորոշման դրույթը: Արցախի հարցում մենք պնդում ենք, որ ազգերի ինքնորոշման իրավունքը պետք է առնվազն հավասար դիտարկելի լինի Հելսինկյան եզրափակիչ ակտի մյուս երկու սկզբունքների հետ:

Լյուքսեմբուրգի հռչակագրում մենք ֆիքսեցինք մի դրույթ, որով հստակ արձանագրվում է, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքների հիման վրա եւ երեք սկզբունքներն էլ թվարկվեց, այդ թվում ազգերի ինքնորոշման իրավունքը: Վերջին 10 տարվա ընթացքում սա առաջին հռչակագիրն է, որտեղ ամբողջ համատեքստում նշվում է, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի այդ երեք սկզբունքների հիման վրա: Սա ամբողջությամբ չեզոքացնում է Ադրբեջանի մյուս բոլոր փորձերը»,-իր խոսքն ամփոփեց Կոնջորյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ազատությունից զրկված կանանց վերարտադրողական իրավունքի վերաբերյալ ուսումնասիրությունները մեր երկրում շատ քիչ են․ ՄԻՊ
Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ…
Ամենաշատ