News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

H10 Costa Adeja Palace հյուրանոցում կանգ առած հարյուրավոր զբոսաշրջիկների հանձնարարվել է երեքշաբթի` փետրվարի 25-ին, մնալ իրենց համարներում` մինչեւ Թեներիֆե կղզու առողջապահական մարմինների հետագա կարգադրումները: Այս որոշումն իշխանությունները կայացրել են այն բանից հետո, երբ Իտալիայի հյուսիսից ժամանած հյուրերից մեկի մոտ կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է ցույց տվել: Այժմ նրա բոլոր հնարավոր շփումները պետք է ստուգվեն, փոխանցում է DW-ն:

Իշխանությունները դեռ չեն խոսում կարանտինի մասին. Իտալիայից զբոսաշրջիկի անալիզներն ուղարկվել են Մադրիդ` երկրորդ ստուգման: Հյուրանոցում կա 467 համար, չորս բացօթյա լողավազան եւ երկու ջակուզի:

Մինչ օրս Իսպանիայում կորոնավիրուսի երկու հաստատված դեպք է գրանցվել, երկուսն էլ՝ օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում. գերմանացու մոտ` Լա Գոմերա կղզում, բրիտանացու մոտ` Մայորկայում:

Եվրոպայում վիրուսի ամենամասայական տարածումը գրանցվել է Իտալիայում: Յոթ մարդ էր այնտեղ մահացել այս հիվանդությունից, նրանք բոլորը տարեցներ են: Վարակվածների թիվը հասել է 283-ի, դեպքերի մեծ մասը գրանցվել է Լոմբարդիայում` երկրի հյուսիսում: Ընդհանուր առմամբ, աշխարհում COVID-19 կորոնավիրուսով վարակվել է 80 հազար մարդ, մահացել է ավելի քան 2700 մարդ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ