News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 18
USD
405.96
EUR
412.94
RUB
6.7
Տեսնել լրահոսը

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը Հնդկաստանի մայրաքաղաքի պետական դպրոցում ներկա է գտնվել «երջանկության դասին», փոխանցում է AP-ն: Ուսումնական ծրագիրը համահունչ է իր «Եղիր լավագույնը» նախաձեռնությանը, որը երեխաներին եւ երիտասարդներին սովորեցնում է լինել բարի, խուսափել թմրանյութերից եւ հոգալ իրենց մասին:

«Սարվոդայա» ավագ դպրոցի սաները պարկապզուկ են նվագել` ողջունելով Միացյալ Նահանգների առաջին տիկնոջը, որի հանդերձանքը զարդարված էր ծաղկաշղթաներով:

Նոր Դելիի նահանգային կառավարությունը 18 ամիս առաջ ներդրել էր անհանգստության ու սթրեսի նվազեցմանը միտված «երջանկության» դասընթացները` մեդիտացիա, փողոցային խաղեր եւ հնազանդություն սովորեցնելու համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ