News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել Եվրամիության հետ Եվրասիական տնտեսական միության իտեգրացիա անցկացնելու անհրաժեշտության մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«ԵՏՄ-ն այս տարիների ընթացքում հաջողությամբ զարգանում է: Նրա հանդեպ ակտիվ հետաքրքրություն են դրսեւորում մի շարք երկրներ: Մեկն ուզում է դիտորդ լինել, մյուսը միությանն անդամակցել: Մեծ աշխատանք է սպասվում, այդ թվում՝ Եվրամիության հետ ինտեգրացիայի զարգացման ուղղությամբ»,- հայտարարել է նա:

Հանդիպման ժամանակ կողմերը նաեւ քննարկել են ԵՏՄ շրջանակում պետությունների փոխհարաբերությունների հետագա զարգացումը:

Նազարբաեւը, որը ԵՏՄ պատվավոր նախագահն է, զրուցակցին հավաստիացրել է, որ նրան բազմակողմանի օգնություն կցուցաբերի միության ամրապնդման հարցերը լուծելիս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
ՌԴ-ն կարող է նախազգուշացնել ԵԱՏՄ-ին առեւտրում սահմանափակումներ մտցնելու մասին. «Իզվեստիա»
ՌԴ իշխանությունները կարող են ԵԱՏՄ-ին զգուշացնել սահմանափակումների մասին...
Ռուսաստանում կարծում են, որ ՀՀ վարչապետի, ԱՄՆ պետքարտուղարի եւ ԵՀ նախագահի հանդիպումն ուղղված է Իրանի դեմ
Եռակողմ հանդիպումն ուղղված է Իրանի դեմ, կարծում են Ռուսաստանում...
Ամենաշատ