News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հնդկաստանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատվին կազմակերպված խնջույքի ժամանակ տավարի փոխարեն այծի միս կմատուցվի:

Ինչպես հայտնում է AP-ն, Թրամփը հայտնի է սթեյքերի, համբուրգերների եւ մսային ռուլետների նկատմամբ իր սիրով, սակայն Հնդկաստանում կովը սուրբ կենդանի է համարվում, եւ, հետեւաբար, նրա այցը եզրափակող երեկույթին որոշվել է այծի մսից պատրաստված ուտեստներ մատուցել:

Հնդկաստանի նախագահի աշխատակազմի խոսնակը հայտնել է, որ նախուտեստներ եւ հիմնական ուտեստներ կմատուցվեն մոտ 90 հյուրի համեմունքների նուրբ օգտագործմամբ` հնդկական եւ ամերիկյան խոհանոցների ճաշակները բավարարելու համար:

Ընթրիքը կսկսվի amuse-bouche մանդարինի ուտելի ոսկե տերեւով, իսկ նախուտեստներում կլինեն գինձից եւ կիտրոնով ապուր, ձկան թիքա եւ քաջուն համեմունքներով սաղմոն: Հիմնական կերակրատեսակները ներառում են ոսպ եւ այծի միս, ինչպես նաեւ` սնկով ուտեստ, անանուխով յոգուրտ եւ բրիանի` բուսակերների համար: Քաղցրի սիրահարների համար հանդիսավոր ընթրիքը կավարտվի հնդկական քաղցր նրբաբլիթներով, աղի կարամելային սուոսով խնձորի կարկանդակով եւ վանիլային պաղպաղակով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ