News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանում դատաքննությունների համար պետք է սահմանվեն ողջամիտ ժամկետներ: Այս մասին փետրվարի 25-ին ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած Հայաստանի Դատական օրենսգրքում եւ կից օրենքներում բարեփոխումների թեմայով լսումների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Խորհրդարանականի կարծիքով՝ ողջամիտ ժամկետները պետք է սահմանվեն օրենքի շրջանակում: «Ցանկացած փաստարկ այն բանի օգտին, որ դատավորները քիչ են եւ աշխատանքով ծանրաբեռնված, բացատրություն չէ: Մենք գործ ունենք մարդկային ճակատագրերի հետ: Եթե, օրինակ, դատարանը մի փոքր վաղ նիստ գումարեր՝ իմանալով, որ ամբաստանյալ Կարեն Ծաղիկյանի ինքնազգացողությունը չափազանց վատ է, ապա նա, հնարավոր է, հունվարի 8-ին չմահանար: Կամ Հայկազ Բարսեղյանի գործը, որը 2015 թվականին դաժանորեն սպանվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում: Դուք պատկերացնո՞ւմ եք ծնողների վիճակը, նրանց էմոցիոնալ լարվածությունը»,- ասաց Զոհրաբյանը:

Պատգամավորը միաժամանակ նշեց, որ Հայաստանում պրոֆիլային դատարաններ են անհրաժեշտ, ինչպես Գերմանիայում, որտեղ գործում է այդպիսի 40 դատարան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ