News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետության ջրային ոլորտում վերջին տասնամյակում ոչ միայն որեւէ լուրջ բարեփոխում չի իրականացվել, այլ այն դարձել է ավելի խոցելի, ինչը հիմնականում պայմանավորված է չափազանց վատ կառավարման համակարգով: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիան:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Մի երկրում, որտեղ տարեկան հաշվառվում է մոտ 10 մլրդ խմ ջրաքանակ, այն դեպքում, երբ ջրապահանջարկը կազմում է մոտ 3 մլրդ, չի կարող տիրել այն սոսկալի վիճակը, որը տարիներ շարունակ առկա է: Իսկ այն բավական մտահոգիչ է, հատկապես՝ ջրային ոլորտի պատկան մարմինների կողմից ոլորտում ներդրողների նկատմամբ իրականացվող իրավունքների կոպիտ ոտնահարման պայմաններում՝  մեծապես Վայոց Ձորի մարզի Եղեգիս եւ Արփա գետերի վրա տեղակայված փոքր հիդրոէլեկտրակայանների նկատմամբ: Առանձնահատուկ սոսկալի իրավիճակում են հայտնվել Եղեգիս գետի օրինական ջրօգտագործողները, որոնք պետության կողմից ստանալով գործունեություն ծավալելու բոլոր իրավունքները, ոլորտում մոտ 100 մլն ԱՄՆ դոլարի ներդրում են իրականացրել՝ վստահելով պետության աջակցությանն ու երաշխավորությանը: Բայց այսօր իրականացվում է ճիշտ հակառակը. բոլոր օրինական հիմքերն ու երաշխավորությունն արհամարված են, այդ իրավունքները՝ կոպտորեն ոտնահարված: Երկար տարիներ հանրությանը խեղաթուրելով եւ ապակողմնորոշելով՝ իրականացվում էր եւ շարունակաբար իրականացվում է ջրերի  հաշվառման, կանոնակարգման եւ բաշխման անկանոն, անխնա, խախտումներով              եւ չարաշահումներով լի հակաօրինական գործողություններ: Խոսքը գնում է նրա մասին, որ այդ տնտեսվարողներին օրենքի ուժով հաստատված ջուրը չի տրվում, չի պահպանվում օրենքի եւ իրավունքի գերակայությունը, չի ապահովվում օրենքով հաստատված գետի էկոլոգիական թողքը, առանց ծանուցելու, զգուշացնելու եւ հաշվի նստելու օրինական ջրօգտագործողների հետ իրականացվում է ինքնիրավչական բնույթի գործողություններ, երկարաժամկետ ջրանջատումներ եւ ջրազրկումներ, ինչն ուղղակիորեն հարվածում է այդ տնտեսվարողներին, որոնք ունեն հսկայական ֆինանսաական պարտավորություններ: Ավելին՝ ստեղծված իրավիճակում վերջիններս արդեն իսկ անկարող են հոգալ առնվազն իրենց հարկային եւ վարկային պարտավորությունները՝ գրեթե հայտնվելով սննկացման եզրին: Եվ այս ամենի գլխավոր պատասխանատուն ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն է, որը խնդիրները շտկելու փոխարեն հետամուտ է լինում նոր խնդիրների առաջացմանը՝ ուղղորդելով դեպի դատարան կամ Ջրային կոմիտե... 

Այսօր ստեղծել են մի իրավիճակ, երբ Սեւանա լճի խնդիրների քողի ներքո իրականացնում են ամենակոպտագույն խախտումներն ու ոտնձգությունները: Խեղաթուրելով իրավիճակն ու ապակողմնորոշելով հանրությանը՝ փորձ են անում ամեն կերպ կապել Եղեգիս գետի փոքր հիդրոէլեկտրակայաններին Սեւանա լճի ջրալրման խնդիրների հետ, ինչը բովանդազուրկ է եւ հակաօրինական, քանզի Սեւանա լճի մասին օրենքում, ինչպես նաեւ Սեւանա լճի էկոհամակարգի վերականգման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագրերի հաստատելու մասին օրենքում, ինչպես նաեւ այլ օրենքներում Եղեգիս գետի՝ իբրեւ ջրահամալրման սկզբաղբյուրի մասին որեւէ հիշատակում չկա: Փոխարենը նշված վերջին օրենքով Սեւանա լճի ջրի մակարդակի բարձացումը պետք է իրականացվի «Որոտան-Արփա» հիդրոհանգույցի շահագործման արդյունքում, որի շնորհիվ Սեւանա լիճ տարեկան պետք է լրացուցիչ կտեղափոխվի մինչեւ 165 մլն մ3 ջուր: Սայան զավեշտալին այն է, որ այսօր նույն պատկան մարմինների կողմից նույն Սեւանա լճի էկոհամակարգի պահպանման խնդիրների շրջանակներում որեւէ կերպ չի հիշատակվում, ավելին՝ ամեն կերպ փորձ է արվում կոծկել «Որոտան-Արփա» ջրատար թունելի հիմնահարցը, որով նախատեսված է Սեւանա լիճ տեղափոխել տարեկան մինչեւ 165 մլն խմ ջուր, որի կառուցման, շահագործման եւ վերանորոգման համար պետության գանձապետարանից դուրս է գրվել միլիոնավոր ԱՄՆ դոլարներ: Փոխարենը՝ այդ թունելը 2004 թվականին իր պաշտոնական բացումից ի վեր երբեւիցէ չի գործել, ինչն առնվազն հստակ եւ դեռեւս չբացահայտված կոռուպցիոն ռիսկեր է ենթադրում: Փոխարենն այսօր այդ թունելով տեղափոխվելիք ջրաքանակն անօրինական կերպով փոխարինում են Եղեգիս գետի ջրապաշարով՝ փորձելով սննկացնել այդ տնտեսվարողներին եւ արատավորելով գետը, ինչն արդեն իսկ ձեռք է բերել «ճգնաժամային գետ» ոչ բարի համբավը: Նույն պատկան մարմինները պարտավոր են այդ ջուրը «Որոտան-Արփա» թունելով տեղափոխել Սեւանա լիճ, հետեւել օրենքի պահանջին, այլ ոչ թե շրջանցել եւ խախտել այն: 

Ստացվում է այնպես, որ ներդրողները, որոնք այս դեպքում հիմնականում KFW միջազգային բանկի կապիտալով եւ հայ-գերմանական հիմնադրամի կողմից ներդրած ռեսուրսներն են, ընդ որում՝ Հայաստանի Հանրապետության բարձր երաշխավորությամբ, չնայած իրենց բոլոր իրավունքների եւ պետական երաշխավորությանը, ջուր ստանալու եւ գործունեություն ծավալելու այլեւս իրավունք չպետք է ունենան: Եվ ո՞ւր է այստեղ իրավական պետություն ասվածը, ո՞ւր է իրավունքի գերակայությունը, այլեւս ի՞նչ գործ ունեն ներդրողները, երբ սեփական քթի տակ կոպտորեն խարխլվում են ներդրողի իրավունքներն ու շահերը: Ի՞նչ եք կարծում, այս ամենը տեսնելով, ո՞ր ներդրողն այսուհետ պետք է  ներդրում կատարի Հայաստանում թե՛ էներգետիկայի ոլորտում եւ թե՛ ընդհանրապես, ի՞նչ երաշխիքով, որ վաղը նույնը չի իրականացվի նաեւ իրենց նկատմամբ:

ՀՀ վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիան, ստանալով բազմաթիվ ահազանգեր, տեղեկացնում է, որ բացառապես անօրինական, անարդար եւ անօրինաչափ հիմքերով պայմանավորված նման մոտեցման պատճառով վերոնշյալ ներդրողները պատրաստակամ են դիմել բոլոր հնարավոր քայլերի՝ ընդհուպ ծայրահեղ՝ պաշտպանելու եւ ապահովելու իրենց բոլոր օրինական շահերն ու իրավունքները: 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ