News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վերջին 5 տարվա վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում դատավորների ուսերին է դրված 250 հազար գործ: Այս մասին փետրվարի 25-ին ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած Հայաստանի Դատական օրենսգրքում եւ կից օրենքներում բարեփոխումների թեմայով լսումների ժամանակ ասաց Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը:

Ընդ որում՝ նա նշեց, որ գործերը ստիպված է քննել ընդամենը 230 դատավոր: «Պարզ թվաբանությամբ մեկ դատավորը տարեկան պետք է քննի 1000 եւ ավելի գործ: Դատավորն այլընտրանք չունի, քան լսումներ անցկացնել յուրաքանչյուր չորս ամիսը մեկ: Բայց ես ձեզ հավաստիացնում եմ, որ դատավորներն աշխատում են ոչ միայն աշխատանքային, այլ նաեւ ոչ աշխատանքային օրերին»,- պարզաբանեց խունդկարյանը:

Դրա հետ մեկտեղ նա նշեց, որ հանրությունը մեծ մասամբ այս մասին նույնիսկ չգիտի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ