News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Այն ամենը, ինչ կատարվում է եւ՛ Սերժ Սարգսյանի, եւ՛ Ռոբերտ Քոչարյանի, եւ՛ Արցախի հերոսամարտի հետ կապված այլ մարդկանց նկատմամբ, այլեւս դադարել է լինել պարզապես զուգադիպություն: Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դիմաց, որտեղ ընթանում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով առաջին դատական նիստը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ կապ ուներ Ղարաբաղի հարցը այս քրգործի հետ, որ Սերժ Սարգսյանը դատարան մտնելուց առաջ հայտարարեց, թե «Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»:

«Ակնհայտ է, որ այստեղ կա, այսպես կոչված, չերեւացող կարգավորող «ձեռք», որն այս գործընթացները ղեկավարում է»,-ասաց Աշոտյանը:

«Միաժամանակ, մեկուկես տարվա ընթացքում Հայաստանի իշխանությունների կողմից հանցավորության աստիճանի ապիկար բանակցային քաղաքականությունը մեզ թույլ են տալիս եզրակացնել, որ Հայաստանի շուրջ որոշակի պարտավորությունների օղակ է սեղմվում բանակցային գործընթացում»,- հավելեց նա:

Դիտարկմանը, թե Ապրիլյան պատերազմից հետո բանակցությունները փակուղու մեջ էին մտել, Աշոտյանն արձագանքեց, որ ապրիլյան պատերազմից հետո Հայաստանը տարավ նաեւ դիվանագիտական հաղթանակ, մասնավորապես՝ Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում, Ժնեւում. «Այդ հանդիպումները տեղի են ունեցել Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո՝ 2016 թ. մայիսից մինչեւ 2017-ի ժնեւյան հանդիպում, եւ այդ բանակցային գործընթացում Հայաստանը կապիտալիզացրեց Ապրիլյան պատերազմում իր հաղթանակը՝ ձեռք բերելով այնպիսի պարտավորությունների փաթեթ, որ պարտավոր էր իրականացնել նաեւ Ադրբեջանը»,-ասաց Աշոտյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ