News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Սերժ Սարգսյանի բանակցությունների ժառանգությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումն է, Լեռնային Ղարաբաղի անկախությունն է:  Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դիմաց, որտեղ ընթանում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով առաջին դատական նիստը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Սա է այն ժառանգությունը, որ թողել ենք այս իշխանություններին: Հիմա գուցե վայրը չէ արցախի մասին ավելի երկար խոսելու, հատկապես մյունխենյան հայտնի ռեալիթի շոուից հետո Նիկոլ Փաշինյանի գրառման համատեքստում»,-ասաց նա:

Աշոտյանը հավելեց, որ կա մի բան, որ երեւի թե վրիպել է լրագրողների աչքից. «Երեկ երբ ԱԳ նախարարը Սլովակիայի ԱԳ նախարարի հետ միասին բրիֆինգ էր տալիս, դուք նկատեցի՞ք, թե նա ինչպես մեկնաբանեց մյունխենյան, այսպես կոչված, սկզբունքները: Ասաց, որ նրանք լրացնում են այն դիրքորոշումը, որն ուներ Հայաստանը: Իսկ ի՞նչ էր ասում Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթերում. Ասում էր, որ դրանք նոր բովանդակություն են: Այսինքն վարչապետը ներկայացնում է մի տեսլական, որը ձեւավորվել է փաստացի ռեալիթի շոուի արդյունքում, այդ տեսլականը Հանրայինի եթերում ներկայացնում է որպես նոր բովանդակություն: Ես դրանից հետո հարցեր ուղղեցի, որ եթե սա նոր բովանդակություն է, ինչպես է այդ բովանդակությունը դառնալու Մինսկի խմբի համանախագահների բանակցությունների փաստաթուղթ, ինչպես են հայկական պատվիրակություններն այդ նու բովանդակությունը արտացոլելու համապատասխան ելույթներում:

Զոհրաբ Մնացականյանը արեց այն, ինչ անում է վերջին 1,5 տարում, Նիկոլ Փաշինյանի հետեւից հավաքելով, մաքրելով, սվաղելով իր անզուսպ, սխալ, շատ վիճահարույց հայտարարությունները»,-ընդգծեց Աշոտյանը:

Տպել
Ամենաշատ