News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պետք չէ որեւէ երկրի օգնությունը, եւ նա նախագահական ընտրությունների նախաշեմին չի ստացել ոչ մի օգնություն որեւէ երկրից։ Այս մասին Թրամփը հայտարարել է Նյու Դելիում ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է CBS News-ը։

Այն հարցին, թե համարում է արդյոք նա, որ Ռուսաստանը մտադիր է միջամտել 2020թ․ նախագահական ընտրություններին, Թրամփն ուղիղ պատասխան չի տվել։ Դրա փոխարեն նա քննադատել է The Washington post-ի տեղեկատվությունն այն մասին, թե Ռուսաստանը փորձում է օգնել դեմոկրատ Բերնի Սանդերսին։ Վերջինը խոստովանել է, որ իրեն այդ մասին մեկ ամիս առաջ են հայտնել։ Թրամփը ափսոսանք է հայտնել, որ իրեն չեն տեղեկացրել։

«Նրանք չեն ասել ինձ, հետախուզությունը երբեք չի ասել ինձ դրա մասդին։ Տարօրինակ է, որ նրանք Բերնիի մոտ են գնացել»,- նշել է Թրամփը։

Նրա խոսքերով՝ տեղեկություններն այն մասին, թե Ռուսաստանը աջակցում է իր վերընտրմանը, «խիստ չափազանցված են»։ Թրամփը նշել է, որ անհրաժեշտ է դադարեցնել հետախուզական հանձնաժողովից տեղեկատվության արտահոսքը։ Նա նաեւ ասել է, թե իր կարծիքով՝ հենց Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի ղեկավար Ադամ Շիֆն է արտահոսքի աղբյուրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ