
Կրիպտոարժույթները փաստացի որեւէ արժեք չունեն: Այս մասին հայտարարել է աշխարհում ամենահաջողակ ներդրող եւ ձեռնարկատեր Ուորեն Բաֆեթը, հաղորդում է Hightech+-ը:
Նրա կարծիքով՝ դրանք որեւէ կերպ ներդրված չեն իրական տնտեսությունում, եւ դրանց իրական արժեքը զրոյական է:
Ներդրողը Squawk Box հեռուստատեսային ծրագրին տված հարցազրույցում հայտարարել է. «Կրիպտոարժույթները փաստացի որեւէ արժեք չունեն եւ ոչինչի չեն արտադրում: Ինչ վերաբերում է արժեքին, ապա դա զրո է»:
Երկու օր առաջ իր Berkshire Hathaway ընկերության բաժնետերերի հետ հանդիպման ժամանակ Բաֆեթը նշել է, որ երբեք որեւէ թվային արժույթ չի գնել եւ չի պատրաստվում գնել: