News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության, Վայոց ձորի մարզային վարչության ու Եղեգնաձորի բաժնի ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառքումների արդյունքում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել Վայոց ձորի մարզում կատարված ապօրինությունների վերաբերյալ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորպես, պարզվել է, որ մարզպետարանի վարչության պետերից մեկը, համակարգելով մարզպետարանի եւ մարզային ենթակայության կազմակերպությունների կարիքների համար աշխատանքների, ծառայությունների ապրանքների գնման գործընթացները, իր մերձավորի անվամբ հիմնադրված, բայց փաստացի իր կողմից կառավարվող կազմակերպությանը առավելություններ տրամադրելու նպատակով՝ 2017-2018 թվականների ընթացքում կազմակերպել է այդ կազմակերպության ու 11 հանրակրթական դպրոցների, ինչպես եւ Մալիշկա համայնքի միջեւ շուկայականից ավելի բարձր գներով՝ ընդհանուր 16 միլիոն դրամի գնման ու ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքում։

Բացի այդ, պայմանագրերից Մալիշկայի համայնքապետարանի հետ կնքված մատակարարումներ կատարելու վերաբերյալ 6 միլիոն 658 հազար 150 դրամի պայմանագրի շրջանակներում կազմակերպության կողմից մատակարարաման աշխատանքները փաստացի ամբողջ ծավալով չեն կատարվել, սակայն Մալիշկայի համայնքապետարանի եւ կազմակերպության միջեւ կազմվել են հանձնման-ընդունման կեղծ ակտեր, որոնց հիման վրա վատնվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 3 միլիոն 190 հազար դրամից ավելի գումար։

Դեպքերի առթիվ ոստիկանությունում հարուցված քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ