News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայում մտադիր են ձերբակալել երգչուհուն, որը ռեփ է կարդացել Մեքքայի մասին, հաղորդում է NYD-ը:

Մեքքայի պաշտոնական անձինք հայտնել են, որ Ayasel Slay անունով ռեփերը «վիրավորել է իրենց սովորույթներն ու ավանդույթները»՝ տեսանյութ հրապարակելով յութուբում, հաղորդում է Al Jazeera-ն:

«Աղջիկա Մեքքայից» անվանմամբ երգում նա երգում է սրբազան քաղաքի կանանց գեղեցկության մասին եւ պնդում, որ նրանք լավ կանայք են իրենց մուսուլման ամուսինների համար:

Թվում էր թե տեքստը լավատեսական է, սակայն դա վիրավորել է Մեքքայի նահանգապետին, որը պահանջել է պատասխանատվության ենթարկել այդ տեսանյութի հետ կապ ունեցող բոլոր անձանց:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ