News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 19
USD
405.79
EUR
412.81
RUB
6.83
Տեսնել լրահոսը

ՀՀ-ում Կանադայի նորանշանակ դեսպան (նստավայրը` Մոսկվա) Էլիսոն ԼըՔլերն այսօր՝ փետրվարի 25–ին, իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան ԼըՔլերին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ կողմերը կշարունակեն աշխատանքներ տանել երկկողմ քաղաքական օրակարգը հարստացնելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարբեր ուղղություններով երկկողմ հարաբերությունների ակտիվացմանն ուղղված քայլերին, այդ թվում` միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը, ՀՀ ժողովրդավարական գործընթացներին Կանադայի աջակցությանը և տնտեսական հարաբերությունների խթանման հեռանկարներին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև առաջիկայում երկու կողմերի բարձրաստիճան պաշտոնյաների միջև հանդիպումների ու փոխայցելությունների կազմակերպման հնարավորությանը:

Տպել
Ֆոտոռեպորտաժներ