News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը թալիբների հետ համաձայնագիր կկնքի, եթե բռնության շաբաթական կրճատումը հաջողված լինի, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, հայտնում է AFP-ը։

Համաձայնագիրը կներառի 18 տարվա մեջ առաջին անգամ երկրից ամերիկյան զինվորականների դուրսբերման բանակցություններ։ «Բոլոր կողմերը հոգնել են ռազմական գործողություններից։ Մենք հասել ենք խաղաղության համար պատմական հնարավորության, մենք պետք է օգտվենք պահից»,- լրագրողներին ասել է Պոմպեոն։

Սպասվում է, որ համաձայնագիրը կստորագրվի փետրվարի 29-ին։

«Բռնության մակարդակի շաբաթական նվազեցումը» սկսվել է անցյալ շաբաթ։ Մինչ այժմ որոշակի հրադադար պահպանվել է։ Թալիբների հարձակումների թիվը կտրուկ ընկել է, եւ Պոմպեոն հաստատել է, որ հրադադարն «աշխատում է»։

Նա նաեւ խոստովանել է, որ Աֆղանստանում ռազմական հաղթանակը ԱՄՆ-ի համար քիչ հավանական էր։

Ներկայում Աֆղանստանում կա 13 000 ամերիկյան զինվորական, եւ ԱՄՆ ՊՆ ղեկավար Մարկ Էսպերն ասել է, թե նրանց թիվը կկրճատվի մինչեւ 8600, եթե թալիբները պահպանեն հրադադարի ռեժիմը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ