News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Oxford Economics վերլուծական կենտրոնի գնահատականով՝ նոր կորոնավիրուսի տարածման հետեւանքով համաշխարհային ՀՆԱ-ի կորուսները 2020թ․ կարող են հասնել 1,1 տրլն դոլարի, հայտնում է РБК-ը։

Նման վնասը կնշանակի համաշխարհային ՀՆԱ-ի 1,3 տոկոս նվազում (համեմատած վերլուծական կենտրոնի նախորդ՝ 2020թ․ համար արված կանխատեսման հետ)։ Oxford Economics-ի հաշվետվության մեջ ասվում է, որ կանխատեսումը կիրականացվի այն դեպքում, եթե պնեւմոնիայի բռնկումը, որն առաջացնում է նոր տեսակի կորոնավիրուսը, դառնա գլոբալ համաճարակ։

Այն դեպքում, եթե համաճարակը լինի միայն Ասիայի սահմաններում, Համաշխարհային ՀՆԱ-ի մակարդակի նվազումը կկազմի 0,4 տրլն դոլար (0,5%)։

«Մեր սցենարները ենթադրում են համաշխարհային ՀՆԱ-ի անկում՝ պահանջարկի նվազման հետեւանքով, ինչպես նաեւ կորուստներ զբոսաշրջության եւ ճանապարհորդությունների ոլորտում՝ տուժած ֆինանսական շուկաների եւ ներդրումների կրճատման որոշ արդյունքով»,- ասվում է հաշվետվության մեջ։

Oxford Economics-ի տվյալներով՝ Չինաստանի ՀՆԱ-ի աճը, վիրուսի տարածման հետ կապված, 2020թ․ կդանդաղի՝ 6-ից հասնելով 5,4 տոկոսի։

Նախօրեին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացրել էր, որ կորոնավիրուսի տարածումը համաճարակի պոտենցիալ ունի։ ԱՀԿ-ն շատ անհանգստացած է վարակման դեպքերի թվով, հայտնել է կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը, սակայն առայժմ աշխարհում վիրուսի անկառավարելի տարածում չի գրանցվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ