News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շոտլանդիայում ֆերմերին 550 ֆունտ սթեռլինգի տուգանք են նշանակել այն բանի համար, որ նա ծեծի է ենթարկել ու ոտքով հարվածել է ոչխարներին, հայտնում է PA-ը։

59-ամյա Ուիլյամ Բրաունն իրեն մեղավոր է ճանաչել կենդանիներին անհիմն տառապանք պատճառելու մեջ։

Շերիֆ Յան Դուգիդը 550 ֆունտ սթեռլինգի տուգանել է նրան։

Կենդանիների պաշտպանության բարեգործական կազմակերպությունը հայտարարել է, որ Բրաունին նկարահանել են այն պահին, երբ նա հարվածներ էր հասցնում կենդանիներին։ Կազմակերպության ներկայացուցչի խոսքերով՝ «սա փորձառու ֆերմերի կողմից կենդանիների հետ դաժան վերաբերմունքի լուրջ դեպք է»։

«Մենք ափսոսում ենք, որ Բրաունին չեն արգելել կենդանիներ պահել կամ աշխատել նրանց հետ, սակայն մենք հուսով ենք, թե սա նախազգուշացում կլինի այն մասին, որ նման վարքագիծն անընդունելի է»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ