News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ի՞նչ արդյունքներ գրանցեց Մյունխենում Ալիեւ-Փաշինյան բանավեճն ու հանդիպումը. որքանո՞վ էր այն արդյունավետ, եւ ինչ ակնկալել խաղաղ կարգավորման հետագա գործընթացից. այս հարցերն են քննարկել վերլուծաբանները, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

«Մյունխենյան «ֆիասկոն» ցույց է տալիս, թե որքան խորն են դեռեւս ղարաբաղյան հակամարտության վերքերը հայերի ու ադրբեջանցիների համար»,- կարծում է Կարնեգի հիմնադրամի վերլուծաբան Թոմ դե Վաալն իր «Ժամանակն է հայ-ադրբեջանական պատմական զինադադարի» վերնագրով հոդվածում, ուր վերլուծում է Մյունխենում կայացած հայ-ադրբեջանական առաջնորդների հանրային բանավեճը:

Հեղինակը վստահ է՝ անհրաժեշտ է այլընտրանքային երրորդ ուղի, որը չի վերարտադրի երկու կողմերի մոտեցումները պատմական զարգացումների հարցում: Այլընտրանքային մոտեցման ձեւավորման հարցում պատմությունը կարող է աջակից դեր ստանձնել, գտնում է դե Վաալը:

Վերլուծելով առաջնորդների հնչեցրած մտքերը՝ դե Վաալը գտնում է, որ չնայած կառուցողական երեւալու փորձերին՝ երկու առաջնորդները չունեին որեւէ շոշափելի ուղերձ միմյանց, իսկ հնչեցրած մտքերը՝ իրենց ժողովուրդների վերապրած պատմական ցավերի ու դավադրության տեսությունների արտացոլումն էր:

Քաղաքագետ-վերլուծաբան Ֆիլիպ Գամաղելյանը եւս կիսում է այն կարծիքը, որ բանավեճը բովանդակային առումով տապալված էր, սակայն, ըստ փորձագետի ինքնին հանրային երկխոսության փաստը դրական է եւ կարեւոր:

«Տասնամյակների ընթացքում բանակցություններն ընթանում էին փակ դռների հետեւում ու կարող ենք արձանագրել, որ դա որեւէ դրական արդյունքի չբերեց»,- ասում է Գամաղելյանը: Դրանք, ըստ վերլուծաբանի, կտրված են եղել հանրությունից:

Ժողովուրդները պետք է տեղյակ լինեն բանակցային գործընթացից ու մասնակցեն դրան: «Գործընթացի ժողովրդավարացումը չափազանց կարեւոր է, եւ մյունխենյան հանդիպումը մի քայլ էր այդ ուղղությամբ: Սա մի քայլ էր, որ Հայաստանի կառավարությունը, իմ տեղեկությամբ, պնդում է, որ պետք է առաջ տարվի»,- ընդգծում է նա:

Կարեւորելով Մինսկի խմբի ձեւաչափի դերը ղարաբաղյան հակամարտությունում զինադադարի պահպանման եւ կողմերի միջեւ երկխոսության համար ՝ վերլուծաբանը, սակայն, վստահ է՝ խաղաղ կարգավորմանն անհրաժեշտ են նոր ձեւաչափեր: «Պարտադիր չէ, որ դրանք լինեն պաշտոնական: Դրանք կարող են լինել ոչ պաշտոնական փորձագիտական մակարդակների վրա: Շատ հակամարտություններ սկսել են կարգավորվել հենց այս մակարդակում ծավալված երկխոսությունից հետո»։ Խաղաղությանը հասնելու համար անհրաժեշտ է ընդհանուր տեսլական, ինչպիսին օրինակ ձեւավորվել էր Արեւմտյան Եվրոպայում երկրորդ աշխարհամարտից հետո:

Վերլուծաբանի կարծիքով խաղաղության այդ տեսլականի ձեւավորմանը զգալիորեն կարող են նպաստել հայ-ադրբեջանական համատեղ փորձագիտական խմբերը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ